world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.
• , ի-ա հլ. «աշխարհք, երկիր, գաւառ ևն» ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւս. (գրուած է աշխարհ՝ Տիմոթ. կուզ էջ 216 և 297 շատ անգամ. Փիլ. իմաստ. 33 գրուած է աշխարհ և յետոյ ր տառը քերուած հանուած. Փիլ. այլաբ. 143 և յետոյ՝ յաճախ ունի աշխարհ). որից աշխարհագիր ՍԳր. աշխարհաբնակ Առաթ. Բուզ. աշխարհագոյժ Ոսկ. մ. ա. 19, 25. աշխարհագործ Ագաթ. աշխարհագոր-ծութիւն Եւս. քր. աշխարհագունդ Ագաթ. աշխարհակոծ Մաշտ. աշխարհահեղձ Մշտ. աշխարհադիտել Յես. ժը. 8. աշխարհազօր Բուզ. աշխարհաժողով Ագաթ. աշխարհա-կան Կոչ. Կորիւն. Բուզ. Ոսկ. Ագաթ. (հմմտ. ասոր. [syriac word] 'almā «աշխարհ» և [syriac word] *almāyā «աշխարհական, laicus»). անաշ-խարհիկ ՍԳր. Ագաթ. տարաշխարհ Եւս. քր. Ոսկ. մ. բ. 7. տարաշխարհական Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. միջնաշխարհ Բուզ. համաշ-խարհի Բ. մկ. գ. 18. Կորիւն. գերաշխարհիկ Պիտ. Յհ. իմ. երև. չնաշխարհիկ Ոսկ. մտթ. և յհ. Եւս. քր. աշխարհաբառ Մխ. անեց. 14 (չունի ՆՀԲ). բարդութեանց մէջ կրճատ-մամբ՝ աշխարհալած Կորիւն. աշխարհամար ՍԳր. նոր բառեր են անդրաշխարհ, անդրաշ-խարհային, աշխարհագրական, աշխարհա-գրագէտ, աշխարհահանդէս, աշխարհահըո-չակ, աշխարհածնութիւն ևն։
• = Հպրս. xšaϑra «թագաւորութիւն», ցնդ. xšaϑra-«թագասորութիւն, իշխանութեւն». սանս. kšatra «տէրութիւն, իշխանութիւն», բաղդ. պհլ. xšatr «երկիր», պհլ. šatr, պրս. [arabic word] šahr «քաղաք» (հնագոյն նշանակու-թեամբ «երկիր») կամ նաև [arabic word] šār նոյն նշ., քրդ. [arabic word] šār «երկիր», [arabic word] šeher, šehir «քաղաք»։ Մագում է իրան. xšāv «իշ-խել» արմատից։ Բառիս հին արշակունեան ձևն էր-xšaϑr, որ յետոյ եղաւ xšahr, որից էլ հայերէնի օրէնքների համաձայն ձևացաւ աշխարհ։ Իրանեան բառը աւելի յետոյ վե-րածուեց šahr ձևին և այս ժամանակ վերըս-տին փոխ առնուելով՝ դարձաւ հյ. շահ (հմմտ. շահաստան, անաշահիկ ևն)։-Հիւբշ. 101։
• Հներից շատեր հանում են աշխար բա-ռից, այսպէս՝ Յայսմ. մարտ 19 «Աշ-խարհ ասելն այլ զնոյն նշանակէ (հմմտ. երկիր, այն է «վախեցի՛ր»), որ աշխար և սուգ է և կոծ և աղէտ ողբոց և հովիտ վշտաց և տրմութեան», Տօմար. «Աշ-խարհ կոչի աշխար և սուգի և տրտմու-թեան հովիտ»։ Տօնակ. «Աշխարհակա-նըն աշխարական ասի. և աշխարհն՝ սգոյ, և աղէտի անուն է. զի աշխարելի է աշ-խարհականն»։ Տաթև. ձմ. ճժ. «Կոչի աշխարհ, այսինքն է աշխար, որ է սուգ և տրտմութիւն և միշտ և հանապագ պարտ է աշխարել զմեզ՝ և ի սուգ և ի
• տրտմութեան կալ ի վերայ երկրի. զի զտեղիս զայս՝ հովիտ տրտմութեան անուանէ մարգարէն Դաւիթ»։ Նոյն է և Տաթև. հարց. 210։-ՆՀԲ լծ. պրս. թրք. աշիքեար «յայտնի» կամ հյ. աչքառ «տեսանելի, երևելի» կամ ազգեր (ազգ բառի յոգնակին), թրք. ասկէր «զին-ւոր»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Müller SWAW 42, 255, նոյնը Պատկ. Aрм. reorp. 74։ Հիւնք. պրս. šahr բառից։
• ԳՒՌ.-Իրև. Վն. աշխար, Ալշ. Ախց. Ակն. Կր. Հմշ. Մշ։ Պլ. Ջղ. Ռ. Սչ. աշխարք, Ագլ. Տփ. ա՛շխարք, Ասլ. աշխար*, Ննխ. աշխարք, ախշարք, Ոզմ. ախշար, Խրբ. Շմ. Սեբ. ախ-շարք, Ղրբ. ա՛շխարք, ա՛խշարք, Մկ. աշ-խարք՝, Գոր. ըշխա՛րք, Տիգ. mշխmրգ, Մրղ. mշխmրք,, Սլմ. mխշmրք, Զթ. աշխօրք, աշխորք, Հճ. աշխօյ։ Նոր բառեր են աշխար-հանցում, աշխարհի, աշխարհկործում, աշ-խարհովի, աշխարհքտես ևն։